«Google»-ը հայտնել է, որ «Android»-ի հաջորդ տարբերակը կստանա «KitKat» անվանումը՝ ի պատիվ «Nestle» ընկերության քաղցրավենիքային հայտնի տեսակի: Ավելի վաղ ենթադրվում էր, որ «Android»-ի հերթական «քաղցր» անվանումը կլինի «Key Lime Pie»-ը՝ լիմոնասերուցքային միջուկով կարկանդակը:Ինչպես հայտնի է, «Google»-ի և «Nestle»-ի միջև այս տարվա փետրվարին կնքվել է «KitKat» և «Android» ապրանքատեսակների փոխզարգացման և փոխառաջխաղացման պայմանագիր:

 

«Երկկողմանի վճարումների պարտավորվածություն չի եղել. կողմերը որոշել են անսպասելի և հաճելի որևէ բան կազմակերպել»,- նշել է Ջ. Լագերլինգը BBC-ին տված հարցազրույցում: Լագերլինգի տեղեկացմամբ՝ հերթական արտդրանքը «KitKat» կոչելու գաղափարը «Google»-ի աշխատակիցներից մեկի մտահաղացումն էր: «Nestle»-ն իր համաձայնությունը տվել է բառացիորեն մեկ ժամվա ընթացքում: Կանաչ ռոբոտի պատկերով շոկոլադները 19 երկրներում կհայտնվեն ընթացիկ տարում: