Սիրիական իրադարձությունները ժամ առ ժամ փոփոխվում են: Ահագնացող դեպքերին արձագանքող երկրների, մարդկանց, կազմակերպությունների թիվն արագորեն աճում է:

 

Այսպես, Հռոմի Ֆրանցիսկոս պապը նամակ է ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հորդորելով գտնել որևէ լուծում, որը կկանխի Սիրիայում սպասվելիք արյունալի դեպքերը. փոխանցում է «Vesti.ru»-ն:

 

Հիշեցնենք, որ նման կոչով արդեն հանդես են եկել ԵՄ նախագահը, Եվրոպական հանձնաժողովի նախագահը, մի շարք երկրներ, կազմակերպություններ և այլն: