Հուլիսին 7-ին Հայաստանում գազի սակագնի 18.2%, իսկ էլեկտրաէներգիայի՝ 26.7%-ի թանկացման, ինչպես նաև «Ակցիզային հարկի մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի ուժի մեջ մտնելու արդյունքում էականորեն աճել է կոնյակի գինը: Այս մասին գրում է tert.am-ը:

Մայրաքաղաքի սուպերմարկետներում և խանութներում համատարած հայտնում են, որ արտադրողներն այս տարվա սեպտեմբերի մեկից թանկացրել են կոնյակը:

Նշենք, որ ֆրանսիական «Պեռնո ռիկար» ընկերության «Արարատ» 3 աստղանի կոնյակի 0,5լ տարողությամբ շիշը վաճառվում է շուրջ 4970, իսկ 5 տարվա հնության 0, 75 լիտրանոց շիշը՝ 6850 դրամով:

Համեմատության համար նշենք, որ տարեսկզբին՝ համաձայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ հունվարին «Արարատ» 3 աստղանի կոնյակի 0,5 լիտրը (բոլոր գները միջինացված են ) արժեցել է 4312 դրամ: Հուլիսին «Արարատ» 3 աստղանի կոնյակի 0,5 լիտրը արժեցել է մոտ 4700 դրամ: «Ընտիր» և «Տոնական» տեսակների գնի աճը համեմատաբար փոքր տոկոս է կազմում:

Շարունակությունն՝ այստեղ: