Կոմիտաս 5 հասցեի բնակիչների պատմելով' նշված հասցեում շինարարություն իրականացնողը իրենց փորձել է դատական վճռով շանտաժի ենթարկել: Այս մասին գրում է Aravot.am-ը:

Շինարարությունը կասեցնելու վերաբերյալ բնակիչների բողոքը վարույթ է ընդունվել, եւ վերջին դատական նիստում դատարանն արձանագրել է, որ բնակիչները պետք է ֆինանսապես փոխհատուցեն շինարարություն իրականացնողին' հիմնավորելով, թե շինարարությունը խոչընդոտելու ընթացքում շինարարություն իրականացնողը ֆինանսական մեծ վնաս է կրել:

«Պատճառաբանվում էր, որ տերը բանկից վարկ է վերցրել եւ ահռելի չափերի հասնող տոկոսներ է վճարում, բայց ոչ մի փաստաթղթում նշված չէր, որ նշված գումարը վերցված է հենց այս շինարարության համար: Ինքը տարբեր տեղեր գործարքներ ունի շինարարություն է իրականացնում:

Դատավորը որոշեց, որ մեր բնակիչները պետք է փոխհատուցեն 40.600 դոլարը, որը ամեն ամիս նա բանկերին տոկոս է վճարում, իսկ եթե ոչ, ապա երեք օրվա ընթացքում արգելանքը հանեն շինարարության» ,- պատմեց բնակիչներից Սուսան Թերզյանը: Նրա խոսքերով, որոշ բնակիչներ էլ վախեցել ու իրենց բանկային հաշիվներից հանել են գումարները:

 

Շարունակությունն`այստեղ: