Սեպտեմբերի 4-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի դպրոցի տանիքում ռազմամթերք կա:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ամոնիտի 38 լիցք, 3 մեծ և 12 փոքր տրոտիլե գլանակ, հակատանկային 2 ական' առանց պայթուցիչի, լուսարձակող 8 փամփուշտ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի' 27 և 7,62 մմ տրամաչափի 2 փամփուշտ, «ՏՕԶ» հրացանի 53 փամփուշտ, 3 ճայթիչ հրապատիճ և 24 սմ բռնկիչ քուղ:

Նշվածն արձանագրությամբ հանձնվել է սակրավորներին՝ տեղափոխելու և ոչնչացնելու համար: Կատարվում է հետաքննություն: