ԳԱԼԱ Սեպտեմբերի 10-ին ՀՀ ամեն մարզից մեկական ազատամարտիկ գնալու է սոցապ նախարարի հետ հանդիպման, որին ներկա կլինեն նաև ազատամարտիկների հարցերով զբաղվող տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Այդ մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում տեղեկացրել է ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը:

 

Ազատամարտիկը երկու օր առաջ է վերադարձել Կապանից, որտեղ մի քանի օր ազատամարտիկներով նստացույց են անցկացրել, և նա մեզ պատմել է Կապանում ունեցած արդյունքների մասին:

 

«Կապանի հանդիպումը լավ եմ գնահատում, առաջին օրը միայն 3 հոգի խմած եկան մոտեցան' 23-25 տարեկան տղաներ, փորձում էին սադրել կամ մեզ վախեցնել' ասելով, թե ինչո՞ւ եք եկել էստեղ նստել, գեներալները տեղյա՞կ են, որ եկել եք ստեղ, ես էլ բարկացա և ձայնս բարձրացրեցի' ասելով, որ սա մեր երկիրն է, որտեղ կուզենք կնստենք, եթե հանցագործություն չենք անում' մեր խնդիրն է: Բացի դա, նաև ասացի, որ մեր գլխի տերը մենք ենք, գեներալները չեն, եթե դուք ձեր համար սեփական տեր ունեք, դա ձեր խնդիրն է:

 

Հետո վերջում հասկացան, որ սխալ են անում կամ, ինչպես ասում են, «ատամը չի կտրում», սկսեցին մեզ օգնություն առաջարկել, ջուր, ծխախոտ կամ սնունդ, ես էլ ասացի, որ մեզ ոչինչ պետք չի, ուշ է, հոգնած ենք, գնացեք էստեղից, թողեցին գնացին»,- պատմել է Վոլոդյա Ավետիսյանը:

 

Մանրամասները` այստեղ

 


Լիլիթ Թադևոսյան