Երեկ տեղեկատվություն տարածվեց, ըստ որի' Գագիկ Ծառուկյանը և «Քինգ դելյուքս»-ի գլխավոր տնօրեն Արթուր Հարությունյանը (Պալաչը) հաշտության եզրեր են գտել, և որ դրանով պայմանավորված' Գագիկ Ծառուկյանը դադարեցնելու է բաերգործական երթուղու աշխատանքները:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Լուրեր.com-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունները, թե բարեգործական երթուղին այլևս չի գործի:
«Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի անվճար երթուղիները շարունակում են կանոնավոր կերպով աշխատել: Որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե դրանք դադարելու են գործել, չի համապատասխանում իրականությանը:
Պարոն Ծառուկյանը բազմիցս շեշտել է, որ 10 տարի շարունակ գործող անվճար երթուղիները շարունակելու են գործել այնքան ժամանակ, քանի դեռ ազգաբնակչությունն ունի դրա կարիքը, - ասաց Իվետա Տոնոյանը, հավելելով, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի երթուղին «եղել է, կա և շարունակելու է լինել»: