Տեսակետները, թե ՀՅԴ-ն փոխել է իր քաղաքական կուրսը, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը տեղին չի համարում։ Tert.am-ի հարցին ի պատասխան ՀՅԴ պատգամավորն ընդգծեց, որ իրենց համագործակցությունը իշխանության հետ հանուն պետականության է և իրենք շարունակում են մնալ ընդդիմություն։

«ՀՅԴ-ն իր քաղաքական կուրսից չի շեղվել արդեն 120 տարի, իր ստեղծման օրվանից, իսկ մեր քաղաքական կուրսը հետևյալն է՝ հանուն հայոց պետականության Դաշնակցությունը աշխարհի որ կետում էլ լինի աջակցելու է պետությանը, դա կլինի դիվանագիտական աշխատանքի տեսքով, ռազմաճակատում զենք վերցնելու տեսքով, դա կլինի հայապահպանություն իրականացնելու համար Հայ դատի գրասենյակների տեսքով, դա կարող է լինել ՀՀ ներսում՝ խորհրդատվություն, աջակցություն ցուցաբերելու տեսքով, որովհետև մեր հիմնական կեցվածքը մեր պետության և մեր ժողովրդի զորակցումն է»,- ասաց ՀՅԴ պատգամավորը։

Արծվիկ Մինասյանը հստակեցրեց, որ եթե որոշ անձինք, կամ քաղաքական ուժեր, կամ վերլուծաբաններ մտածում են, որ ընդդիմություն նշանակում է նաև ընդդիմանալ պետությանն ու պետականությանը, ապա Դաշնակցությունն այդպիսի ընդդիմություն չէ։

«Թող մոռանան դա։ Մենք ընդդիմություն ենք քաղաքական իշխանությունների այն ծրագրերին, որ առաջ է քաշվում, բայց ոչ երբեք մեր պետականությանը, իսկ պետականությանն ընդդիմություն լինել՝ նշանակում է դավաճան լինել սեփական երկրին ու ժողովրդին։ Իսկ բոլոր այն անձինք ովքեր կարծում են, որ ընդունելով արտաքին ճակատում պայքար պետության անունից որոշումը դադարում ես ընդդիմություն լինելուց, դրանք ընդհանրապես քաղաքագիտությունից բան չեն հասկանում»,- ասաց նա։

Շարունակությունն` այստեղ: