Համաշխարհային տնտեսական ֆորումը (WEF) հրապարակել է աշխարհի ամենամրցունակ տնտեսությունների ամենամյա ցանկը: Ցանկում ներառված է 148 երկիր, որոնք ընտրվել են հետևյալ չափանիշներով' ներքին կառուցվածք, մակրոէկոնոմիկա, առողջապահություն, բարձր և մասնագիտական կրթություն, աշխատանքային շուկա, գիտական-տեխնիկական ոլորտ, ֆինանսական շուկայի զարգացվածություն, գործնական միջավայր և նորարարական ներուժ:

 

Այս չափորոշիչների հիման վրա էլ կազմվել է երկրների ցանկը, որն այս տարի ևս գլխավորում է Շվեյցարիան. տեղեկացնում է «Vestifinance.ru»-ն: Ստորև ներկայացնում ենք ցանկում ներառված ամենամրցունակ տնտեսական քաղաքականություն ունեցող երկրներների հնգյակը'

1. Շվեյցարիա
Բնակչությունը' 8 մլն

ՀՆԱ կտրվածքով' յուրաքանչյուր անձի բաժին է ընկնում 79 033 դոլլար
2. Սինգապուր
Բնակչությունը' 5,3 մլն
ՀՆԱ կտրվածքով' յուրաքանչյուր անձի բաժին է ընկնում 50 323 դոլլար

3. Ֆինլանդիա
Բնակչությունը' 5,4 մլն
ՀՆԱ կտրվածքով' յուրաքանչյուր անձի բաժին է ընկնում 46 098 դոլլար

4. Գերմանիա
Բնակչությունը' 80 մլն
ՀՆԱ կտրվածքով' յուրաքանչյուր անձի բաժին է ընկնում 41 513 դոլլար

5. ԱՄՆ
Բնակչությունը' 316,5 մլն
ՀՆԱ կտրվածքով' յուրաքանչյուր անձի բաժին է ընկնում 49 922 դոլլար
Տասնյակում ներառվել են նաև Շվեդիան, Հոնկոնգը, Նիդերլանդները, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան: