ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատում Սիրիայի դեմ ռազմական ուժի գործադրման հարցը հնարավոր է, որ հետաձգվի ևս մեկ շաբաթով: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:

 

Ավելի վաղ խորհրդարանական մեծամասնության առաջնորդները նախատեսում էին, որ քվեարկությունը կարող է տեղի ունենալ մինչև սեպտեմբերի 9-ը: Մինչ այդ օրը երկրի վարչակազմի մասնակցությամբ պետք է տեղի ունենան ճեպազրույցներ, որոնց ընթացքում կմշակվի այդ հարցի վերաբերյալ նախնական դիրքորոշումը:

 

Սակայն ներկայացուցիչների պալատում Սիրիայի վերաբերյալ առաջարկը դեռ չի հավաքում ձայների մեծամասնություն: Միաժամանակ ներկայացուցիչների պալատում հնարավոր են նաև որոշման այլընտրանքային տարբերակներ, որոնք կներկայացվեն սենատի քննարկմանը:

 

Հեղինակ` «Փաստինֆո»