Սեպտեմբերի 6-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Սարուխան գյուղի 13-ամյա բնակիչ, 8-րդ դասարանի աշակերտ Ռոման Բ.-ի վարած, պապին պատկանող «ՈՒԱԶ-3303» մակնիշի ավտոմեքենան Սարուխան գյուղից 4 կմ հեռավորության վրա գտնվող սարում կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորներ՝ 1995 թ. ծնված Արման Խնկոյանը տեղում մահացել է, իսկ 1997 թ. ծնված Էդուարդ Դանոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:

 

 

Կատարվում է քննություն: