Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00 -ի սահմաններում Վարդենիս-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, Տորֆավան գյուղի վարչական տարածքի մոտ, բախվել են Գազել մակնիշի 64 ՍՍ 043 համարանիշի, Կամազ մակնիշի 34 ՍV 522 համարանիշի և Գազ 31105 մակնիշի 32 ՕԼ 485 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ 1 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ էլ նա մահացավ: Վթարի վայր են ժամանել Ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը, Վարդենիսի ոստիկանապետ Վահան Մարգարյանի գլխավորությամբ:Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ն դասակի աշխատակիցները' ավագ տեսուչ Վիգեն Վարդանյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ՀՀ Արատակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վարդենիսի հրշեջ փրկարար ջոկատի 2-րդ ջոկի փրկարարները' ջոկի հրամանատար Մխիթար Կարապետյանի գլխավորությամբ:
Մանրամասներն՝ այստեղ: