ԳԱԼԱ Միանգամից 2 ահավոր վթար է տեղի ունեցել այսօր գիշեր Կուբանում: Գուլկևիչի շրջանում մահացել է 9 մարդ, այդ թվում՝ մեկ 8-ամյա երեխա:
«Սոչի- Երևան» միկրոավտոբուսը, որում եղել էր մոտ 20 մարդ, բախվել էր բեռնատարի հետ, որից հետո շուռ էր եկել:
Ըստ ավտոբուսի վարորդի՝ նրան կուրացրել է դիմացից եկող մեքենայի ուժեղ լույսը և չնայած որ նա այնքան էլ արագ չէր վարում մեքենան, չի կարողացել ժամանակին կանգ առնել: Ավտոբուսի բոլոր ուղևորները և վարորդը Հայաստանի բնակիչներ են:
Մանրամասները` այստեղ