Այն, որ սոցիալական կայքերը մեծ արագությամբ մեր կյանք մտան և դարձան անբաժանելի մաս, արդեն անհերքելի փաստ է:

Այս սերունդն արդեն չի պատկերացնում իր կյանքն առանց համացանցի: Մենք այս տիրույթում ծանոթանում ենք, շփվում, ընկերանում, սիրահարվում ու բաժանվում: Մեր ընկերների հետ հաճախ կիսվում ենք առօրյա խնդիրների, զգացմունքների, մեր հանդիպումների և առհասարակ մեր կյանքի մասին:

Պատահե՞լ է երբևէ, որ կիսվեք ձեր ընկերների հետ, թե ինչ եք ուտում, ինչ եք անում այդ պահին, որտեղ եք անցկացրել կամ պատրաստվում անցկացնել ձեր հանգիստը, ինչ-ինչ հասարակական-քաղաքական թեմաների շուրջ արտահայտեք ձեր կարիքը... ահա սա է, որ կոչվում է «կյանք համացանցային տիրույթում»:

Մի ժամանակ մեծ տարածում ուներ հատկապես odnoklassniki.ru կայքը, որի միջոցով շատ-շատերը ծանոթացան, և այդ ծանոթությունները բարի ավարտ ունեցան' ամուսնություն, ընտանիք, բալիկներ...:

 

Facebook-ի հայկական տիրույթում բացվել է մի խումբ, որի հիմնական առաքելությունն է ամուսնության նպատակով ծանոթությունների կազմակերպումը: Հավանաբար դուք այժմ ժպտում եք' կարդալով վերոնշյալը, բայց պետք է տեղեկացնենք, որ չնայած խումբը նորաբաց է, բայց արդեն հանդիպող զույգ կա:

 

Խմբի ստեղծող, ֆեյսբուքյան օգատատեր Զոհրաբ Եգանյանը Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում, խոսելով խմբի մասին, ասաց. «Խմբի աշխատանքի արդյունքը կախված է չամուսնացած երիտասարդների «ակտիվությունից»: Խմբի ստեղծման գաղափարը պատահական է ծնվել. ցանկություն հայտնվեց ստեղծել մի խումբ, որի առկայությունը սկզբում հումորով ընկալվեց, բայց այժմ արդեն լուրջ դրսևորում ունի, և միմյանց հետ հանդիպողներ կան:

 

Հիմնականում ծանոթությունները ստանդարտ կերպով չեն լինում. այստեղ շատ ավելի ազատ են մարդիկ»,- ասում է Զոհրաբ Եգանյանը և կատակում. «Ակնկալում եմ նաև Ձեր խմբագրության աշխատակիցների ակտիվ մասնակցությունը այդ խմբում»:

 

Ամուսնությունների ջատագով Եգանյանը նկատում է, որ խմբում առավել ակտիվ են հատկապես աղջիկները. նրանք չեն ամաչում խմբին անդամկցել, զրուցել, պատմել իրենց մասին և իրենց տեսակետները հայտնել տարբեր քննարկումներում:

 

«Վերջերս հայտնաբերեցինք խմբում գրանցված ամուսնացած «չարագործների», բայց մենք նրանց հեռացրինք խմբից:

 

Որքան լավ կլիներ, եթե խմբի անդամները պակասեն' իրենց երկրորդ կեսին գտնելու պատճառով»: