Ռուսաստանի Նովգորոդի շրջանի հոգենյարդաբանական ինտերնատում ուժեղ հրդեհ է բռկվել: Փրկարարները հայտնաբերել են 7 դի. հայտնում է «Интерфакс»-ը:

 

Մինչդեռ Ռուսաստանի ԱԻՆ-ը պաշտոնապես հաստատել է, որ զոհերի թիվը վեցն է: Շենքում գտնվում էր 59 մարդ' ներառյալ աշխատակազմը: 23 մարդ փրկվել է, մնացած հիվանդների ճակատագիրը դեռևս անհայտ է: Ավելի քան 30 հիվանդների ճակատագիրը դեռևս անհայտ է:

 

Հիմնական վարկածի համաձայն' հրդեհը տեղի է ունեցել հիվանդներից մեկի պատճառով, ով անկողնային հիվանդ էր և անընդհատ ծխում էր: Փրկված հիվանդներից մեկը պատմել է «Россия 24» հեռուստաալիքին, որ նրա հարևանը «ծխում էր և անընդհատ ասում աշխատակազմի հասցեին, որ ուրախ կյանք կապահովի նրանց»:

 

Հրդեհի հետ կապված' գրանցվել է ևս մեկ պատահար՝ դեպքի վայր մեկնած «Շտապ օգնության» մեքենան ճանապարհին կողաշրջվել է: ՃՏՊ-ի արդյունքում վարորդը և երկու բժիշկները ստացել են թեթև վնասվածքներ: