tert.am Շվեյցարիացի լուսանկարիչը ընկերների հետ զբոսնելիս նկատել է «ճերմակած» ծառը և լուսանկարել այն: Առաջին հայացքից թվում է, թե ծառը պատված է հսկա սարդոստայնով, սակայն դա իրականում մետաքսաթել է, որ իրենց հետևից թողել են հազարավոր թրթուրներ, գրում է Daily Mail-ը:
Բազմաթիվ թրթուրներ «գրոհել են» ծառը՝ տերևներով սնվելու համար: Ծառի որոշ ճյուղեր արդեն ամբողջովին մերկացել են:
Շվեյցարիայում այս ծառը 10 օր շարունակ տեսարժան վայր է դարձել, որի մոտ բազմաթիվ մարդիկ են հավաքվում՝ զմայլվելու արտասովոր տեսարանով: