«Հրապարակին» նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ գործերի կառավարչի եւ ԱԺ նախագահի հակասությունների մասին: Ըստ այդմ' բուն կոնֆլիկտը եղել է ԱԺ աշխատակազմի ղեկավար, առողջապահության նախարար Դումանյանի որդու' Գուրգեն Դումանյանի, եւ ընկեր Համիկի միջեւ, որն ինչ-ինչ քայլեր է կատարել՝ առանց տեղեկացնելու:
Կրտսեր Դումանյանը կանչել է վերջինիս ու ասել' դիմում գրի-գնա: Դիմումը գրվել է, սական չի «գնացվել», որովհետեւ գործին խառնվել է այդ օրերին Գերմանիայում գտնվող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս հորը' Արգամ Աբրահամյանին տարել էր բուժման:
«Բազարն» ավարտվել է նրանով, որ ընկեր Համիկը, որը նաեւ հաճախ ծիրան-ծիրան' խումհարի մեջ է լինում, Արգամիչի սիրասուն ձեռքով ինդուլգենցիա է ստացել եւ հիմա, ինչպես տեղեկացնում են թերթի խորհրդարանական աղբյուրները, կրկին «չաղ-ուրախ-բախտավոր»՝ շարունակում է տնտեսական խորը «բարեփոխումներ» խորհրդարանում' իր խոստմանը համաձայն, առանց մի գրամ «լվացքի»:
Հրապարակ