www.168.am Սեպտեմբերի 15-ին, ժամը 04.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասում' ավտոտեխսպասարկման կենտրոնում, հրդեհ է բռնկվել, հայտնում են ԱԻ նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 45/7 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնի տարածքում: Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են քաղաքապետարանի 3 ջրատար: Նախնական տվյալներով նկուղային հարկում այրվում են մոտ 200 հնամաշ անվադող: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.38-ին, մարվել' 08.47-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: