ԳԱԼԱ-ի զրուցակիցն է սիրված դերասան ու սցենարիստ Վարդան Պետրոսյանը:
-Պրն. Պետրոսյան, հայրենիքի, մտերիմների, հանդիսատեսի հանդեպ կարո՞տը ստիպեց Ձեզ նորից հայրենիք վերադառնալ և վերադառնալ նոր ներկայացումներով:
-Հայրենիքի հանդեպ կարոտը ուղղակի ուժեղացնում է այն սերը, որն ունեմ հայրենիքի նկատմամբ, բայց հայրենիքն իմ մեջ արդեն կա. ես այստեղ եմ ծնվել, մեծացել, ամեն ինչ հարազատ է ինձ, այստեղի հոգսերն էլ ինձ հարազատ են:
Հայրենիքի հողի բույրը, տերևների խշշոցը, բնապատկերը և դրանցից ծնվող ապրումները մոր կաթի պես մտնում են արյան մեջ ու էլ դուրս չեն գալիս:
Կա նաև ավանդույթ. ես արդեն որերորդ տարին է ներկայացումներով եմ գալիս, ամեն տարի նոր ներկայացում' կարծես մի նոր հաշվետվությամբ եմ հանդես գալիս, սա էլ կարծես պարտավորեցնող ավանդույթ է դարձել:
Հետո ես շատ երջանիկ արտիստ եմ. գիտեմ, որ ինձ սպասում են, սպասում են, թե այս անգամ ինչ եմ բերելու, կյանքը գնում է առաջ, հոգսերը շատանում են, գնալով խնդիրները բարդանում են, մարդիկ ասում են' տեսնենք Վարդանն այս անգամ ինչ կասի, ու այդ իմաստով շատ պարտավորեցնող է դա:
Շատ բան կա այստեղ, որ ինձ կանչում է, և ես այստեղից միշտ դժվար եմ գնում ու գնացել, բացի առաջին անգամից...
Մանրամասները` այստեղ