Tert.am «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթը միշտ էլ սվիններով է ընդունվել իսլամական աշխարհի կողմից, նշում է Al Arabiya-ն՝ տեղեկացնելով, որ մուսուլմանները որոշել են «Միսս աշխարհին» իրենց այլընտրանքը ստեղծել։
Մրցույթը կոչվում է Muslimah World և կանցկացվի այս չորեքշաբթի՝ Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում։ Այն նախատեսված է բացառապես մուսուլմանուհիների համար, սակայն պահանջներն այստեղ զգալի տարբերվում են «Միսս աշխարհի» պահանջներից։
Մասնակիցները պարտադիր պետք է հավատացյալ լինեն, անգիր հատվածներ իմանան Ղուրանից, ինչպես նաև իրենց օրինակի վրա պետք է կարողանան ցույց տալ, թե ինչպես է հնարավոր համադրել հոգևոր կյանքն այսօրվա գերժամանակակից աշխարհի հետ։