ԳԱԼԱ ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահ, հայտնի և փորձառու դիվանագետ Ջեյմս Ուորլիքը կատարել է իր առաջին այցը տարածաշրջան' այցելելով Բաքու, Երևան և Ստեփանակերտ:
Ուորլիքը հանդիպել է հակամարտող կողմերի ղեկավարների, այդ թվում նաև չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին փոխանցել է Բարաք Օբամայի նամակը: Ինչպես անձամբ Ուորլիքի, այնպես էլ ԱՄՆ նախագահի նամակի բովանդակության որոշ նրբերանգներ ստիպում են մտածել, որ այդ այցը չի կարելի համարել որպես զուտ ճանաչողական, չնայած որ նախկինում ամերիկացի դիվանագետը Անդրկովկասում չի եղել:
Բոլոր երեք մայրաքաղաքներում համանախագահը հայտարարել է, որ հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանք չկա, և «տարածաշրջանի ազգերը մեծ գին են վճարել և արժանի են խնդրի երկարատև լուծմանը, ինչը կհանգեցնի առաջընթացի»: Իր կարծիքն է հայտնում Regnum-ի քաղաքական վերլուծաբան Գայ Բորիսովը, ապա շարունակում.
Մանրամասները` այստեղ