Haynews.am Իր ապագա ուղեկցի հետ միասին Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին 20 ժամ անցկացրել է բանակային փորձարարական կայանում, որը գտնվում է Նանիտոնում:


Արքայազնի ուղեկիցն է Աֆղանստանի պատերազմի հաշմանդամ-վետերանը: Հատուկ սենյակում, որը սովորաբար օգտագործվում է մեքենաների և ռազմական տեխնիկայի համար, արքայազնը ստիպված էր դիմանալ ուժեղ քամու և սառնամանիքի պայմաններում:

 

Սենյակում ջերմաստիճանը կազմել է -35 ըստ Ցելսիուսի' հաղորդում է BBC-ն:

 

Հարցին, թե որ պահն է եղել ամենադժվարը, արքայազնը պատասխանել է առանց երկար մտածելու. «Երբ ես մուտք գործեցի սենյակ»: