Hayeli.am Հարցազրույց նախկին քաղբատարկյալ Սարգիս Հացպանյանի հետ:
Պարոն Հացպանյան, Եվրասիական միության անդամակցության մասին հայտարարությունից հետո Հայաստանում բուռն կրքեր բորբոքվեցին քաղաքական եւ հասարակական շերտերում, մինչդեռ հայտնի չէ Մաքսային միության բովանդակությունը: Ձեզ հայտնի՞ է ինչ է ենթադրում այդ միությունը:

 

-Ես համաձայն չեմ, որ բուռն արձագանք եղավ, դժբախտաբար, ՀՀ քաղաքացիներն ակտիվ չեն իրենց առնչվող կարեւորագույն հարցերում, բուռն կլիներ, եթե Բաղրամյան 26-ի դիմաց մեկ միլիոն մարդ հավաքվեր: Ինչ վերաբերում է Մաքսային միությանը, ապա պետք է ասեմ, որ Ռուսաստանն այդքան մեղք չունի, որքան Հայաստանը: Հայաստան ասելով ես նկատի ունեմ իշխանություններին, քանի որ նրանք են այդ որոշումը կայացրել:Բայց արդյո՞ք իմ եւ քո կարծիքը ներկայացնում են իշխանությունները, իհարկե ոչ, նրանք ժողովրդի վստահությունը չվայելող մարդիկ են, հայ ժողովրդի քվեն չստացած եւ իշխանության աթոռները զավթած մարդիկ: Ուստի հարգելի չէ այդ որոշումը:

 

Այսինքն խնդիրը միայն գործընթացի ոչ թափանցիկության հետ է կապվա՞ծ, որ գաղտնի եւ միանձնյա է որոշումը կայացվել, ինչի վերաբերյալ է նաեւ ընդդիմադիրների քննադատությունները:
-Եթե ընդդիմադիրների դժգոհությունը միայն դա է, ես կարող եմ ասել. այդ ի՞նչը իշխանությունը չի անում ժողովրդից հեռու, ժողովրդի թիկունքում:Այս իշխանությունը հայ ժողովրդի հետ որեւէ կապ չունի: Միեւնույն ժամանակ պետք է ասեմ, որ ոչ մի թաքուն բան չկա այստեղ, ես ինչքան գիտեմ Ռուսաստանն այսօր այնքան կա, որքան հիշատակում էր Խաչատուր Աբովյանը իր ՙ ՙօրհնվի սհաթը, երբ ռսի ոտը…՚ ՚ Ինչեւէ, այսինքն Ռուսաստանը մեզ չի էլ հարցնում կանք, չկանք, իր ուզածը անում է եւ դա անգամ հրամայում: Ուստի ինձ թվում է արտառոց բան չկա այդ Մաքսային միության մեջ, դա ընդամենը փուչիկ է:

 

Ռուսաստանն այսօր շատ խեղճուկրակ պետություն է, անունը կա, ամանուն չկա, վերջին շունչն է քաշում եւ մինչեւ երեխաս չափահաս դառնա, Ռուսաստանը Զիմբաբեի կարգավիճակ կստանա: Պարզապես տարածաշրջանում իրենից խեղճ կարգավիճակ ունեցողների նկատմամբ Արեւմուտքի թողտվությամբ կամ թույլտվությամբ հպատակության քաղաքականություն է իրականացնում:ԱՄՆ-ն եւ Եվրոպան Ռուսաստանի հարցերը վաղուց լուծել են, իրենք մի բանի համար են պահում Ռուսաստանը, ուզում են որ այս տարածաշրջանում պայթյուն չլինի, քայլ առ քայլ այս երկիրը կդնեն իրենց գրպանը: Չէ՞ որ ռուսն ալկաշ է եւ կխրտնի, պետք է հանգիստ քաղաքականություն վարել, թող Ռուսաստանը հիմա անի իրենց թելադրանքը, հետո իրենք կլուծեն Ռուսաստանի հարցը: Սա չտեսնողը քաղաքական անմեղսունակ պետք է լինի:
Եվրոպայի կոշտ արձագանքը Մաքսային միությանը մեր երկրի հնարավոր անդամակցության առիթով ձեւակա՞ն է:

 

Դուք գիտեք չէ՞ աշխարհի ամենահին մանագիտություններից մեկը, ուրեմն իմացեք Եվրոպան այդ մասնագիտության մեջ հմտացած է եւ այդ պետություններից բոլորը կարելի է ասել ՙ ՙմամա ռոզա՚ ՚ են, Եվրոպան շատ վաղուց համաձայն է,որ Հայաստանը դառնա Ռուսաստանի արբայնակը, այսինքն իրենք մեզ իսկզբանե էլ դիտարկել են ոչ թե ինքնուրույն միավորի, այլ Ռուսաստանի արբայնակներից մեկի:
Ո՞րն է Եվորպայի շահը,ինչո՞ւ է նման քաղաքականություն վարում, թող իրենց արբանյակը դարձնեն այդ դեպքում:

 

Չի կարող, որովհետեւ գոյություն ունի աշխարհաքաղաքականություն: Հայաստանը 22 տարին կլրանա, որ անկախ է, եթե ես ձեզ հիշեցնեմ թե այդ տարիներին Եվրոպան ինչեր արեց այստեղ, դուք չեք ժխտի, որ 22 տարի առաջ եւ հիմա բոլորովին տարբեր իրավիճակներ ունենք, Հայաստանը այս տարիներին կատարեցին այն, ինչ թելադրեց Արեւմուտքը, բայց գոռացին, որ իրենք ռուսամետ են , ավելին Սերժ Սարգսյանը ոչ թե Ռուսաստանի, այլ Արեւմուտքի մարդն է, Արեւմուտքի թողտվությամբ նախագահի աթոռը զավթած մարդ:
Ինչպիսի՞ն է ընդդիմադիրների արձագանքն, ընդհանրապես ի՞նչ է անում այսօր ընդդիմությունը:

 

Հայաստանում, ցավոք, 2008թ համաժողովրական շարժումից հետո, երբ ընդիմությունը չկարողացավ արդյունքի հասնել, այլեւս ընդդիմություն չկա, երբ այդ բառն ասում են, ծիծաղս է գալիս:Ո՞վ է ընդդմադիր, ԲՀԿ-ն, երեւի ձե՞ռ են առնում ասողները,ՀՅԴ-ն անլուրջ է, էդ ՕԵԿ-մօեկ չեմ էլ հաշվում իբրեւ կուսակցություն, ՀԱ՞Կ-ը, որը ավելի ռուսամետ կեցվածք է ընդունում, բայց խոսում է արեւմտյան արժեքներից, Ժառանգությո՞ւնը, որը չի հասկացվում քաղաքական կառույց է, թե՞ հումանիտար օգնության, ով մնաց , նկատի ունեմ կուակցություն, ոչ անհատներ, ոչ ոք: Դրա համար էլ այսօր 20 հոգի մի շուկայի համար են պայքարում, 50 հոգի մի կառուցի դեմ:Մամլո ասուլիսներ տալով եւ թերթերում հարցազրույց գրելով ընդդիմություն չեն դառնում:

 

Դուք ասացիք, որ հասարակությունը ակտիվորեն չարձագաքեց այդ կարեւոր հարցին, փաստորեն, խնդիրը միայն քաղաքական ուժերը չեն, այլ հասարակությունն ինքն է: Ինչո՞ւ ադեկվատ արձագանք չկա,մինչդեռ շուկայի համար կարող են օրերով փողոցում մնալ: Իսկ գուցե այս միությունն իսկապես չի սպառնում մեր անկախությանը եւ պարզապես տնտեսական ոլորտում է համագործակցությունը կայանալու:
Ուրեմն ես բավական մեծ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այդ միությա մեջ մտնելով մենք բոլորովին կկորցնենք մեր թվացյալ անկախությունը նաեւ եւ վերջ կդրվի ձեւականությանը ու ինչպես Ռուսաստանի պաշտոնյաներից մեկը ժամանակին ասաց, Հայաստանը կդանա Ռուսաստանի ֆորպոստ,իրենց շահերը սպասարկող տարածք:

 

Իսկ հասարակության մասին կարող եմ մեկ բան ասել,երբ այսօր ռեֆերենդումի հարց են բարձրացնում, կարող եմ ասել, որ միայն քվետուփի մոտ չէ, որ կարելի է այդ դիրքորոշումն արտահայտել, այդ ռեֆերենդումի պատկերը եւ առհասարակ հասարակության վերաբերմունքը արտացոլված է հետեւյալի մեջ, այսօր 1,5 միլիոն մարդ հեռացել է երկրից, սրանից ավելի լավ ռեֆերենդո՞ւմ, ժամանակին Սիբիրն աքսորավայր էր, հիմա այստեղ մարդիկ կան, որ այնտեղ գնալու համար հերթ են կանգնում: Իսկ եթե մեկ մարդ իր տունը լքում է, նշանակում է այդ տան մեջ տեր չկա, անտերության են մատնված: Իսկ այս իշխանությունները հատուկ են անում ռուսական Հայաստանն առանց հայերի ծրագիրն իրականացնելու համար:



Անի Սահակյան