Հոնկոնգի դատարանը ընտանեկան մի զույգի դատապարտել է 3 և 5,5 տարվա ազատազրկման՝ իրենց տան աշխատողի նկատմամբ դաժանորեն վարվելու համար:

Քրեական գործի նյութերի համաձայն՝ տղամարդը և կինը սպասուհուն ծեծի են ենթարկել ձեռքի տակ ընկած զանազան իրերով, որոնց թվում նաև՝ հեծանվի շղթայով: Նրանք նաև կնոջ մարմնի տարբեր հատվածներ այրել են արդուկով:  

Տնային աշխատողի խոսքերով՝ ամուսինները իրեն տանը երկու տարի պահել են բռնությամբ, աշխատավարձ չեն վճարել: Սակայն թրաֆիկինգի զոհին հաջողվել է, ի վերջո, փախուստի դիմել իր կեղեքիչների տնից և հասնել մինչև ինդոնեզական հյուպատոսություն: