Ղազախստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Բախիթ Սիզդիկովային հեռացրել են իշխող «Նուր-Օթան» կուսակցությունից'Harlem Shake պարելու համար:

Segodnya.ua-ի փոխանցմամբ' պատգամավորը հայտնի է իր հասարակական գործունեությամբ և Harlem Shake է պարել' համալսարանից հեռացված ուսանողներին աջակցելու համար:

Սիզդիկովային կուսակցությունից հեռացնելու որոշումը կայացվել է կուսակցության վերահսկողական կոմիտեյում:

Բախիթին նաև մեղադրել են ուսանողներին ֆինասնական աջակցության համար տրամադրված գումարները յուրացնելու և կուսակցական կարգապահության խախտման համար: