ԱՄՆ-ի Օքլահոմա նահանգում ոստիկանությունը հայտնաբերել է 40 տարուց ավել լճի հատակին մնացած երկու ավտոմեքենա՝ 6 դիակի մնացորդներով: Ինչպես հայտնում է korrespondent-ը՝ հղում անելով Fox News հեռուստաալիքի վրա, միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի' սեպտեմբերի 17-ին:

 

Ավտոմեքենաները հայտնաբերվել էին Օքլահոմայի արևմուտքում գտնվող Ֆոս լճի հատակին: Դրանցից մեկը, ենթադրաբար, պատկանում էր Սայեր քաղաքից մի պատանու: Ավտոմեքենան և նրա տիրոջը, ինչպես նաև նրա երկու ընկերներին վերջին անգամ տեսել են 1970 թվականի նոյեմբերին:

 

Երկրորդ ավտոմեքենան, ոստիկանության տվյալներով, կարող էր պատկանել Կանուտ քաղաքից մի ամուսնական զույգի, որը 1960-ականների սկզբներին անհետ կորել է:

 

Երկու մեքենաներում գտնվել են երեքական մարդ: