Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրի ղեկավար Քերըն Հիլլիարդին:
Քերըն Հիլլիարդը հիշեցրել է, որ նախորդ հանդիպման ժամանակ վարչապետ Սարգսյանը խնդրել էր, որ հնարավորության դեպքում ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ օժանդակություն տրամադրի Հայաստանին՝ գյուղատնտեսական հաշվառումն իրականացնելու նպատակով:
Ըստ տիկին Հիլլիարդի, ԱՄՆ կառավարությունը բավարարել է այդ խնդրանքը և Հայաստանին լրացուցիչ մեկ միլիոն դոլար կտրամադրվի:
Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ այնուհետև զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր: