Operativ.am Գադջի Միրզաբեկովին՝ Դերբենտից, ով սեպտեմբերի 5-ին գլխի հատվածում ստացել էր հրազենային վնասվածք, այժմ իրեն ավելի լավ է զգում: Փամփուշտը դիպչել էր երեխայի ուղեղին և մնացել էր գանգի մեջ: Բժիշկները երեխայի գլխի միջից փամփուշտն այդպես էլ չէին հանել: Երեխան իրեն այժմ ավելի լավ է զգում միայն բողոքում է գլխացավից:

 

Թեև վերջերս, 7-ամյա այս տղան պառկած էր կոմայի մեջ գլխի հրազենային վնասվածքով, սակայն այժմ նա կարողանում է ազատ շարժել ձեռքի մատները, ժպտալ և նույնիսկ պատասխանել բժշկի տված հարցերին:

 

Այս ողբերգական դեպքը տեղի էր ունեցել մի քանի օր առաջ: Տղան խաղահրապարակում խաղում էր իր ընկերների հետ և միանգամից անպասելիորեն վայր է ընկնել: Տեղ հասած բժիշկներին չի հաջողվել հենց սկզբից հասկանալ, թե ինչ է պատահել երեխային: Նրանք սկզբում կասկածել են, որ նա գլուխը վնասել էր, խաղալու ժամանակ, սակայն հենց նրան տեղափոխել են հիվանդանոց, միանգամից հասկանում են, որ դա հրազենային վնասվածք է: Մի քանի օր շարունակ փոքրիկը պայքարում էր իր կյանքի համար: Եվ ինչ-որ մի հրաշքի շնորհիվ այժմ նա իրեն ավելի լավ է զգում և նույնիսկ չի կորցրել տեսողությունը:

 

Հետագա բուժման համար նաև գլխի միջից փամփուշտի հանման նպատակով նա կարող է տեղափոխվել Սանկտ-Պետերբուրգի կամ էլ Մոսկվայի նյարդավիրաբուժական կենտրոններից մեկը:

 

Երբ փամփուշտը երեխայի գլխի միջից հանվի, այդ ժամանակ միայն ոստիկանությունը կկարողանա հետաքննություն սկսել: