Արդեն 7 տարի է՝ 69 հաշմանդամ օդաչուներ չեն ստանում իրենց հասանելիք գումարները: Արդեն 7 տարի է նրանք գրեթե ամեն շաբաթ ցույց են անում: Սակայն ինչպես իրենք են ասում՝ բանի տեղ դնող չկա:Այսօր նրանք կրկին նախագահական նստավայրի մոտ էին: Օդաչուները նշում են, որ աշխատանքի ժամանակ հաշմանդամություն ձեռք բերելուց հետո իրենցից շատերը ապրուստի միջոց չեն կարողանում գտնել: Կառավարությանը շատ են դիմել, Սերժ Սարգսյանին նամակ են գրել: Պատասխան չկա ու չկա:
Նշենք, որ նախկին օդաչուների խոսքերով 2003թ Ռոբերտ Քոչարյանի ի հրամանով Հայկական ավիաուղիները վաճառվեց «Արմավիա ընկերությանը», որն էլ որպես իրավահաջորդ չճանաչվեց:
Մանրամասներն` այստեղ: