Operativ.am Հնդկաստանում սարսափելի դեպք է տեղի ունեցել: Գյուղերից մեկի ֆերմեր Նարանդեր Բիլլուն կնոջ հետ միասին դաժանաբար հաշվեհարդար է տեսել իրենց սեփական աղջկա հետ' սպանելով նարն: Աղջիկը 18 տարեկան էր և սովորում էր համալսարանում: Նրանց պնդմամբ' աղջիկը ցանկանում էր ամուսնանալ 22-ամյա ամուլ տղամարդու հետ:

 

Աղջկա ծնողները խաբեությամբ նրանց տարել են անտառ և սկսել տանջանքների ենթարկել: Սկզբում կոտրել են փեսայի մարմնի մասերը, հետո կտրել գլուխը, այնուհետև սպանել են նաև իրենց աղջկան:

 

«Ինչ որ ես արել եմ ճիշտ եմ համարում: Եթե շատերը ինձ նման վարվեն, ապա նման բաները' ամուսնություն, ավանդույթների խախտում և այլն կվերանան,- մարդասպանի խոսքերը մեջբերում է», -NEWSru.com կայքը:

Իր մեղավորությունը նաև ընդունում է մայրը: Սպանություններին մասնակից է դարձել նաև քեռին: Հետախուզման մեջ է գտնվում նաև սպանված աղջկա եղբայրը, ինչպես նաև մեկ այլ բարեկամ ևս:


Մարմիններն ուղարկվել են դատաբժշկական քննության: