Ռուսաստանի կողմից առաջարկվող Մաքսային միությունը, որին անդամակցելու պատրաստակամություն է հայտնել ՀՀ նախագահը, կապ չունի Հայաստանի անկախության հետ, այս մասին Հանրապետության հրապարակում Հայաստանի անկախության տոնի ժամանակ լրագրողներին ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների Արմեն Մովսիսյանը։
Լրագրողի հարցին, թե ըստ Ձեզ Հայաստանն անկախություն ո՞ւնի, նախարարը պատասխանել է. «Այո՛»։
Իսկ հարցին, թե Մաքսային միությանն անդամակցելուց հետո՞ էլ Հայաստանը կունենա անկախություն, Արմեն Մովսիսյանը պատասխանել է, որ Մաքսային միությունը չի վտանգում Հայաստանի անկախությանը։ «Մաքսային միությունը անկախության հետ կապ չունի»,– ասել է նա: