Lragir.am Եւ այսպես, ակնհայտ նշաններ կան, որ Հայաստան-Ռուսաստան-Եվրամիություն «հակամարտության» հարցով որոշումն արդեն ընդունվել է, «հակամարտության» սյուժեն օգտագործվելու է 100 տոկոսով, եւ նույնիսկ ավելի: Միամտություն կլիներ կարծել, թե այլ կերպ էր լինելու, նկատի առնելով Եվրոպական միության քաղաքական ներկայիս հավակնություններն ու որոշակի խնդիրների շուրջ ԱՄՆ հետ որոշումները համաձայնեցնելու հղկված մեխանիզմները:
Սպասումները, որ Հայաստանը հայտնվելու է մոռացության գոտում, չեն հաստատվել, եւ դա պետք է ընդունել: Չնայած նրան, որ Շումանի հրապարակում գերիշխում էին էմոցիաները, սակայն որոշումներն ընդունում են ոչ թե չինովնիկները, այլ քաղաքական գործիչները, եւ Արեւմտյան հանրությունը հասկացել է, որ ձեռք է բերել հետաքրքիր հաղթաթուղթ Ռուսաստանի ու Արեւելյան Եվրոպայի ուղղությամբ խաղերում: Ըստ ամենայնի, Հայաստանի վրա կենտրոնանալու են տարբեր խնդիրներ, ընդ որում կապված ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Թուրքիայի հետ: Ընդ որում, պետք է նշել, որ տվյալ սցենարները մշակվել են ավելի վաղ եւ պետք է իրականացվեին նոյեմբերին 29-ին Ասոցացման ստորագրումից հետո:
Այսպիսով, նոր մշակումներ չկան, առաջացել են ընդամենն ակցիաների նոր ժամանակացույց ու հերթագայություն: Լիովին պրագմատիկ մոտիվներին զուգահեռ, որոնք կապված են Ռուսաստանի դեմ արդեն ոչ թե ճնշման, այլ աշխարհքաղաքական շրջափակման հետ, առկա է նաեւ Եվրոպական միության վարկի ու հեղինակության հարցը: Հնարավոր է Հայաստանում քչերն են նկատել, սակայն Ռուսաստանը քաղաքական պատերազմ է հայտարարել Եվրոպական միությանը, ինչը չի եղել Հարավսլավիայում պատերազմից ի վեր: Բացի այդ, Արեւմուտքը պետք է այս իրավիճակում Ուկրաինային ցույց տա, որ ի վիճակի է պաշտպանել իր դիրքերը, ընդ որում՝ օպերատիվ ու բավական համոզիչ: Հայաստանն Ուկրաինա չէ, եւ նրա վերաբերյալ քաղաքականության շարունակումը չի պահանջում ֆինանսական մեծ ծախսեր:
Շարունակությունն` այստեղ: