operativ.am Քայլում ես Երևանով և նկատում որ կարմիր լուսանցնքերն օրի օրի շատանում են, և նույն Երևանի բնակիչները քաղաքում ինչ-որ վայրում կայանելու համար որևէ մեկին գումար պետք է վճարեն՝ օդից որոշված գումար:
Գրեթե յուրաքանչյուր քայլափոխի «Վճարովի կայանատեղի» պատառները քեզ հիշեցնում են, որ ինչ-որ մեկը կարող է տիրանալ Երևան քաղաքի հսկայական հատվածի:
06 մակնիշի մեքենան Աբովյան փողոցում դանդաղ մոտեցավ կանգառին ու վարորդը մոլորված դուրս գալով մեքենայից հարցրեց. «Կասեք ես ո՞նց եմ վճարելու 30-40 րոպեի համար»: Կանգառում կանգնած ոչ մի քաղաքացի մարզից եկած բնակչին օգնել չկարողացավ, բացի ասելուց. «Դուք մեկ ժամի համար վճարեք, 40 րոպե տարբերակ երևի չկա»:
Անկախ քեզնից փորձում ես մտածել, թե որն է այդ սահմանը, որը գծվել է: Աչքիս ընկավ երկու մեքենա որոնք իրարից կայանած էին 1.5 մ հեռավորության վրա, մեկը՝ վճարել էր՝ լուսանցքում էր, մյուսը՝ ոչ:
Արդյոք ավելի էժան ու ոչ խորամանկ տարբերակ չկա, մարդը մարզից եկել է մայրաքաղաք՝, մեքենան պետք է կայանի 40 րոպե, բայց վճարելու է մեկ ժամվա համար, ինչ է թե հանկարծ չտուգանեն ու գնալու է տուն:
Անկախ ամեն ինչից, մշակած բազմաթիվ հնարքներից, ինչո՞ւ երևանցին նույն քաղաքում կայանելու համար մեկ այլ երևանաբնակի փող պետք է վճարի: Իմաստը: Մի բուռ ազգ ենք, մարդիկ դժվարությամբ հասնում են մայրաքաղաք, ու վախեցած պտտվում են քաղաքում, ինչ է, թե կարմիր գիծը չանցնեն: Ինչ արած, մարդիկ հարստանալ են ուզում և մեր կյանքի կարմիր գծերն ավելացնում են: