Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ընթացավ Բանդայի գործով հերթական դատական նիստը' դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ: Նիստի ժամանակ ընթերցվեց գործով մեղադրյալ, սեպտեմբերի 2-ին կասկածելի պայմաններում բանտում մահացած Արման Դալաքյանի հոր ներկայացրած դիմումը, որով վերջինս դիմում էր դատարանին իր որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար:
Դատարանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարեց Արման Դալաքյանի հոր' Ալբերտ Դալաքյանի դիմումը:
Նշենք, որ մինչ դատավորի' խորհրդակցական սենյակ գնալը գործով մեղադրյալ Արտուշ Հակոբյանը առարկեց դիմումը' հայտարելով. «Ես կապացուցեմ իմ ու Արմանի անմեղությունը»: