Արդեն մի քանի օր է՝ Արմավիրի մարզից ահազանգեր ենք ստանում, որ ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է ՄԱՊ-ի Ալիկ, հետամուտ չի լինում իր բռնած գործին: Մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած ուժեղ կարկուտը առիթ դարձավ, որ ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը Ազգային ժողովում հանդես գա կարկուտից տուժած գյուղացիներին օգնելու հայտարարությամբ:
Նրա կողմից ստեղծվեց տուժածներին օգնելու հիմնադրամ, որի տնօրեն նշանակվեց սեփական որդին, Մակար Պետրոսյանը, ով Արմավիրի մարզում հայտնի է որպես բազմաթիվ ծեծկռտուքների հեղինակ: Հիշեցնենք, որ կարկուտի հետևանքով վնասվել էր Արմավիրի մարզի 46 համայնքների բերքի մեծ մասը, ինչի հետևանքով մոտ 12 հազար ընտանիք մնացել էր առանց ապրուստի միջոցի, իսկ վնասը կազմում է 25 մլրդ դրամ։ Կարկուտից տուժած Արմավիրի մարզի բնակիչներին օգնություն ցուցաբերող հիմնադրամն այլևս չի գործում: Սակայն մեզ ահազանգած գյուղացիներին մտահոգող խնդիրը այդպես էլ բաց է մնացել:
Արմավիրի մարզպետարանում մեծ շուքով նշվեց հիմնադրամի կատարած գործողությունները, որտեղ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, աշուղի կերպարի մեջ մտած, Կառավարության գովքն էին անում, որ այդ կերպ հիմնադրամը սատար է կանգնում տուժած գյուղացուն:
Մանրամասները`shamshyan.com-ում: