Մոսկվայի հարավ-արևելքում ավազակային հարձակման ժամանակ սպանվել է երիտասարդ աղջիկ: Նրա մարմինը գտել են Ռյազանկու պողոտայում գտնվող տան բակում գիշերը 23:00-ի սահմաններում: Դատաբժշկական հետաքննությունը պարզել է, որ մահը վրա է հասել սրտին հասցված դանակի հարվածից: Այս մասին «Интерфаксу»-ին հայտնում են իրավաահ մարմինները:

 

Դեպքի ականատեսները պատմել են, որ աղջկա վրա հարձակվել է տղամարդ, ով փորձել է խլել նրա պայուսակը: Աղջկա դիմադրություն ցույց տալու պատճառով' հանցագործը հարվածել է դանակով նրա սրտին: Խլելով պայուսակը' հանցագործը դիմել է փախուստի: Հարձակումը նկարահանվել էր տեսախցիկների կողմից, որը տեղադրված է եղել մոտակայքում: Հանցագործի հանդեպ հետախուզում է հայտնաբերված: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները: