Mardik.am Օրեր առաջ «Արմֆուդ» ընկերության փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարեց, որ դատարանը ոչ իրավաչափ է համարել սննդամթերքի անվտանգության պետական ծառայության այն հայտարարությունը, թե ընկերության կողմից արտադրվող այծի կաթը պարունակում է ստաֆիլակոկի բակտերիա:


Այսօրվա մամլո ասուլիսում սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին աշխատակից Բաբկեն Պիպոյանը, ով խնդրին քաջատեղյակ է, շարունակում է պնդել' այդ ընկերության այծի կաթը վտանգավոր էր առողջության համար: «Այդ ընկերությունը չէր ստեղծել համապատասխան պայմաններ գործունեություն ծավալելու համար: «Երբ տեսչությունը մտահոգվեց, որ «Արմֆուդը» դատարան է դիմելու, ես ասացի. «Քանի ես աշխատում եմ էստեղ, մի մտածեք, դատը կշահենք»: Ցավում եմ, որ տեսչությունը դատը պարտվել է և չի կարողացել իր ճիշտն առաջ տանել: Վատն այն է, որ այն ժամանակ մեզ դիմած քաղաքացին հետագայում ստիպված եղավ դատարան գալ, որը ես ճիշտ չեմ համարում, քանի որ քաղաքացին եթե իմանա, որ ինքը բողոք հայտնելուց հետո պիտի քաշքշուկի մեջ ընկնի, մյուս անգամ հաստատ տեսչությանը չի դիմի»,- վստահ է ՀԿ-ի նախագահը' հավելելով, որ եթե սննդի պետական ծառայությունը չկարողանա վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանել տա, ինքը փաստեր կհրապարակի' ապացուցելով, որ տեսչության հայտարարությունը ճիշտ էր: