Այսօր տեղի է ունեցել Արցախի խորհրդանիշ «Մենք ենք, մեր սարերը» (Տատիկ-Պապիկ) վերակառուցված հուշարձանի և պուրակի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ԼՂՀ և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, համալիրի վերակառուցման հովանավոր մոսկվաբնակ բարերար Կարեն Ավագումյանը, հուշարձանի քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի որդի Աշոտ Բաղդասարյանը և այլ հյուրեր։ Այս մասին տեղեկացնում է karabakh-open.info-ն:
Հանդիսավոր բացման ժամանակ Աշոտ Բաղդասարյանը, շնորհավորելով համալիրի վերակառուցման առթիվ, շնորհակալություն է հայտել հուշարձանի վերակառուցման համար և խնդրել, որպեսզի քանդակի վրա այլևս անուններ չգրվեն։
Բարերար Կարեն Ավագումյանն էլ շնորհավորելով բոլորին, շեշտել է հայրենիքին օժանդակելու անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ մոտ ապագայում նմանատիպ նախաձեռնություններով հանդես կգան նաև գիտության, կրթության ու այլ ոլորտներում։