«Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այսօր ասուլիսում հայտարարել էր, թե պատրաստվում է ՀՀ երեք նախագահներին միմյանց հետ հանդիպելու առաջարկ անել: 168.am-ի հետ զրույցում' արձագանքելով Գ. Իսագուլյանի առաջարկին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը ասաց. «Գառնիկ Իսագուլյանը ո՞վ ա, որ ես էլ իրեն մեկնաբանեմ: Ես ուրիշի առաջ քաշած հարցերը չեմ մեկնաբանում: Նենց էլ ասում եք' Գառնիկ Իսագուլյան, կարծես ճակատագրական նշանակություն ունեցող քաղաքական գործիչ մի բան ա ասել… Ամեն մեկը կարա մի բան ասի՝ ես ի՞նչ մեկնաբանեմ: Մեկը քնում, վեր ա կանում մի բան ա առաջարկում՝ ի՞նչ մեկնաբանեմ: Հազարավոր մարդիկ կան իրենց քաղաքական գործիչների տեղ են դնում՝ լրագրողներդ էլ զանգում, ինձնից կամենտարիա եք ուզում»:

Համլետ Հարությունյանը շեշտեց, թե Գառնիկ Իսագուլյանի «կարծիքը իր կարծիքն է» և եթե նա ուզում է, որ երեք նախագահները հանդիպեն՝ թող կազմակերպի. «Ես ուզում եմ ամեն օր նախագահները հանդիպեն՝ ի՞նչ վատ ա, որ թող հանդիպեն, քննարկեն, բայց… Ես չգիտեմ' հանդիպման առիթ կա՞, թե՞ չկա, բայց տենց բան չի եղել, որ հանդիպեն»: