Այսօր Վրաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Кавкасиони-07" AVLB - T72 MLC – 85 կամուրջ գցող մեքենայի շնորհանդեսը:

Մեքենան ներկայացրել է ակադեմիկոս, գեներալ-մայոր Էլգուջա Մեձմարիաշվիլին: Շնորհանդեսին մասնակցել են Վրաստանի պաշտպանության նախարար Իրալի Ալասանիան, Վրաստանի ԶՈՒ միացյալ շտաբի ղեկավարի տեղակալ Բախթանգ Քալանաձեն և զինվորական շրջանակների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ:

«Կամուրջ գցող մեքենան հայրենական ռազմական տեխնիկայի արտադրության պատմության մեջ առաջինն է: Այն մեծ առավելություններ ունի տեխնիկական տեսանկյունից: Եվ ես համոզված եմ, որ Վրաստանը կդառնա համաշխարհային զենքի շուկայի կարևոր դերակատարներից մեկը»,-ասել է Մեձմարիաշվիլին: