168.am ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով այս տարվա մայիսի 1-ից մեր երկրում մեկնարկել է ծննդօգնության պետական հավաստագրի տեղայնացման գործընթացը: Այսինքն՝ մարզում բնակվող հղի կինը, որն ունի նորմալ ընթացքով հղիություն, անվճար ծննդաբերելու իրավունք ունի միայն մարզի տարածքի իր նախընտրած բուժհիմնարկում, իսկ ծննդաբերությունը մայրաքաղաքում կազմակերպելու դեպքում պետք է վճարի 107 հազար դրամ:
Առողջապահության ոլորտի պատասխանատուների հավաստմամբ, այս քայլի շնորհիվ կապահովվի բժշկական համապատասխան ծառայությունների համար հատկացված պետական միջոցների հասցեականությունը, այսինքն՝ պետբյուջեից մարզին հատկացված գումարները հենց տվյալ մարզում էլ կմնան: Ծննդօգնության պետական հավաստագրի տեղայնացման գործընթացի մեկնարկից մոտ 5 ամիս անց կատարված վերլուծությունը ցույց է տվել, որ մարզերից Երևան եկող հղի կանանց հոսքը 8-10 տոկոսով կրճատվել է:
«Ծննդօգնության պետական հավաստագրի տեղայնացումն արդեն իսկ բերել է որոշակի դրական տեղաշարժեր: Անցած ամիսների փաստացի պատկերը ցույց է տալիս, որ Երևանի ծննդատներում մենք չենք ունեցել ոչ մի վճարովի ծննդաբերության դեպք, այսինքն՝ դա նշանակում է, որ բոլոր այն դեպքերը, որ մարզից կինը եկել և Երևանում ծննդաբերել է, դա եղել է միմիայն բժշկական ցուցումներով»,- մեզ հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության աշխատակազմի Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը: Ըստ նրա, սա նաև քայլ է՝ սահմանափակելու չհիմնավորված ուղեգրումները մարզերից Երևան. «Այսօր նախարարության կողմից տարվող ընդհանուր քաղաքականության ուղղություններից մեկը կայանում է տարածաշրջանային համաչափ զարգացման ծրագիրն իրականացնելու մեջ:
Շարունակությունն` այստեղ: