«Հայկական ժամանակ» «Երեկ Երևանի «Արմենիա Մարիոթում» տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Չինաստանի ժողովրդական Հանրապետության ազգային տոնին: Ընդունելությանը մասնակցել և ելույթ է ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Հայկական ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ, Տիգրան Սարգսյանը ելույթ է ունեցել ռուսերեն. «Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով ներկաներին Չինաստանի ազգային տոնի կապակցությամբ.,.»,-կարդում ենք միջոցառման մասին կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ, որտեղ նաև ելույթից հատվածներ կան՝ արդեն հայերեն թարգմանությամբ:
Ընդունելության ժամանակ ՀՀ կառավարության անունից ՌԴ պետական լեզվով հնչած ՀՀ վարչապետի խոսքը չի թարգմանվել ՀՀ պետական լեզվով»,-գրում է թերթը: Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում: