Հարգելի′ ընթերցող, Lurer.com-ը, «Շիրակ կենտրոնի» հետ համատեղ, օգնություն է կազմակերպում Գյումրիում անապահով ընտանիքում ապրող երեխաների համար: Նախատեսվում է օգնություն ցուցաբերել քաղաքի հարևանությամբ գտնվող սելեկցիոն կայանի կիսաքանդ պահակատանը ապրող երկու մանկահասակ տղաներին:

 

1-ին դասարան հաճախող երեխաներն անգամ ծննդյան վկայական չունեն:

 

Փորձում ենք օգնություն ցուցաբերել նաև մորաքրոջ խնամքի տակ գտնվող 11-ամյա Մարիամիկին, ով ևս կացության տարրական պայմաններ չունի:

 

Խնդրում ենք' անտարբեր մի′ եղեք և ձեր փոքրիկ լուման ներդրե′ք այս երեխաներին օգնելու հարցում:

 

Նախատեսված է օգնությունը տրամադրել հոկտեմբեր ամսին: Այն կլինի սննդի, հագուստի, գումարի և վառելափայտի տեսքով:

 

Հեռ.՝ (010) 32 15 18, (094) 94 35 38

 

Էլ. հասցե` [email protected]