Այս թմրադեղը կոչվում է «կոկորդիլոս», որովհետև այն օգտագործողի մաշկը կանաչ երանգ է ստանում ու կեղևակալում է, իսկ հետ փտում ու դուրս գալիս: Արիզոնայում գտնվող Banner Poison Controlа թունավորումներին հետևող տեղեկատվական կենտրոնից հայտնել են, որ ԱՄՆ-ում երկու թմրամոլներ արդեն փորձել են այս միջոցը:
Նշենք, որ Ռուսաստանում այն արդեն 10 տարի կիրառվում է: «Կոկորդիլոսը» նման է մորֆիին ու հերոինին՝ այն ներերակային ճանապարհով են օգտագործում: Դրա բաղադրության մեջ կա կոդեին, որը օգտագործվում է որպես ցավազրկող միջոց, ինչպես նաև հազի օշարակներում: Թմրամիջոցի մեջ կա նաև բենզին, մի շարք կենցաղային լուծիչներ, ինչպես նաև սպիրտ:
Երբ 2002 թ-ին «կոկորիդլոսն» առաջին անգամ հայտնվեց Ռուսաստանում, այն կտրուկ ճանաչում ձեռք բերեց իր մատչելի արժեքի շնորհիվ, քանի որ 20 անգամ էժան է, քան հերոինը ու հեշտ է պատրաստել տնային պայմաններում: «Կոկորդիլոսը» օգտագործելու դեպքում թմրամոլի կյանքի տևողությունը դառնում է 2-3 տարի: Այս թմրամիջոցը կիրառողների մաշկը փտում է, արյունատար անոթները քայքայվում են ու արդյունքում մաշկը փտում ու պոկվում է այն աստիճանի, որ ոսկորները երևում են:
«Այս մարդիկ ինքնասպաններ են, սա թմրամոլության անդունդն է: Եթե մարդն այս աստիճանի ընկել է, ուրեմն կորցրել է ռացիոնալ մտածելու ունակությունն ու բանականությունը», - հայտարարել է Նյու Յորքի Mount Sinai մաշկային ու կոսմետոլոգիական վիրաբուժության բժշկական կենտրոնի ղեկավար Էլեն Մարմուրը:
Աղբյուրը` shamshyan.com