Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում կանանց մեքենա վարելու թույլտվություն ստանալու համար խնդրագիր են կազմել, որն արդեն հավաքել է 11 000 ստորագրություններ, ինչը ակտիվիստների կողմից գնահատվում է որպես հաջողություն, տեղեկացնում է BBC-ն:
Մեքենա վարելը կանանց այս երկրում կտրականապես արգելվում է, չնայած, որ ոչ մի պետական օրենք այդ մասին գոյություն չունի:
Երկրում կանանց կոչ են արել հոկտեմբերի 26-ին միասնական ակցիա կազմակերպել և նստել մեքենայի ղեկին՝ անտեսելով արգելքը:
Վերջին 20 տարիների ընթացքում կին վարորդներին ձերբակալում էին և նույնիսկ հեռացնում աշխատանքից: