«Հայաստանի Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում' նախկին «Ռուսգազպրոմի» հանգստյան տան պատին, ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանի 1989 թ. հեղինակած որմնանկարը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Տավուշի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված չէ»,- այս մասին ի պատասխան Panorama.am-ի հարցին, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկելու մշակույթի նախարարությունը որմնանկարը պահպանելու համար, տեղեկացրեցին մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Panorama.am-ը գրել էր, որ հայտնաբերվել է Է. Արծրունյանի միակ որմնանկարը՝ «Հայաստան»:
«Ռուսգազպրոմի» հանգստյան տան տարածքում այժմ զորամաս է տեղակայված, սակայն հաջորդ տարի տարածքի սեփականատերը սկսելու է վերակառուցման աշխատանքներ: Մտավախություն կա, որ մեծ արժեք ներկայացնող որմնանկարը կարող է ոչնչացվել:
ՀԳ.-Փնտրվում է այն ընթերցողը, ով սա կարդալիս չմտածեց' բայց մշակույթի նախարարության համար ինչ տարբերություն' ընդրգրկվա՞ծ է, թե՞ ոչ: Օրինականեր շատ կան: