ԱՁ Գոհար Գևորգյանը երեկ պարգևատրվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության ոսկե մեդալով:

 

Henaran.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ հյուրատուն ունի Եղեգնաձորում, դա իր սեփական տունն է, որ որպես հյուրատուն է ծառայում արդեն 19 տարի:

 

«Շատ զբոսաշրջիկներ ունենք, ամեն տեղից գալիս են»,-ասաց նա՝ նշելով, որ տուրիստները հիմնականում գալսի են Եղեգնաձորի տեսարժան վայրերը դիտելու:

 

Հարցին, թե ինչպես են տեղեկանում իրենց մասին, նա պատասխանեց, որ դրան օգնում է համացանցը, ինչպես նաև իրենց գտնում են Տուր ընկերությունների միջոցով:

 

Իսկ արդյոք պայմաններն այնպիսին են, որ զբոսաշրջիկները ցանկանան այնտեղ հյուրընկալվել, Գևորգյանն արձագանքեց. «Իհարկե, կա, մակարդակը շատ բարձր է»:

 

Ինչ վերաբերում է գներին, ապա մեկ սենյակն արժե 8-10 հազար դրամ, որի մեջ ներառված է նախաճաշը: Դիտարկմանը, թե այդքան էլ մատչելի չէ, նա ասաց. «Մեր պայմանների դեպքում էժան է, մենք շատ լավ սենյակներ ենք տրամադրում»:

 

Հարցրինք՝ Հայաստանում եկամկտաբեր է բիզնեսով զբաղվելը՝ նա պատասխանեց. «Կապ չունի, եթե դու դրա մեջ իսկապես սիրտ ես դնում, եթե կարողանում ես ապահովել եկամտի աճը, ստացվում է»: