Slaq.am-ը ստացել է հեռախոսազանգ իր ընթերցողներից։ Աղջիկը մեզ պատմեց իր պատմությունը, որը ներկայացնում ենք ստորև.

Ես Լիլիթն եմ, ուզում եմ ներկայացնեմ իմ պատմությունը: 2 տարի առաջ Օդնոկլասնիկի սոցցանցով ծանոթացել եմ մի տղայի հետ, ում հետ նամակագրական կապի մեջ եմ եղել գրեթե 2 ամիս, որից հետո որոշեցինք հանդիպել: Խոստովանում եմ, որ սիրահարվել էի Արմանին, կամ այն տղային ում ներկայացրել կամ հորինել էլ: Երբ դեռ գրվում էինք նա ինձ ասել էր, որ աշխատում է Վերահսկիչ պալատում, ունի բարձրագույն կրթություն, սակայն պարզվեց, որ տաքսու վարորդ է: Ես չեմ ուզում անդրադառնալ նրա գործին, ամեն գործն էլ լավ է, ու հարգի, եթե ազնիվ ես անում: Սակայն մի օր նա ինձ խնդրեց մի քանի օրով օգնել նրան, վճարել բանկի վարկը 600000 դրամ: Ես այդքան փող չունեի և ստիպված ոսկեղենս դրեցի գրավ, որպեսզի օգնեմ: Մուծեցի այդ 600000 դրամը, որից հետո նա անհետացավ, փոխել է հեռախոսի համարն ու ջնջել իր պրոֆիլը: Մի օր գնացի տաքսի ծառայություն իրեն գտնելու նպատակով, սակայն այնտեղից էլ ասեցին, որ նա չկա: Ավելին, այնտեղից իմացա, որ ընկերներից ևս վերցրել է գումար ու փախել: Ես չգիտեմ որտեղ նրան փնտրեմ, ոսկեղենիս գրավի մուծման օրը մոտենում է, ես իհարկե հավաքել եմ փող, բայց ոչ այդքան: