Վրացի լրագրողները բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ «օկուպացիայի 20-ամյակի», ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, նրանք «կենդանի շղթա» են կազմել Դվանի գյուղի մոտ և երգել Վրաստանի ազգային օրհներգը։
Լրագրող Մակա Ռազմաձեն Հարավային Օսիայի ուղղությամբ թղթե ինքնաթիռ է ուղարկել, որի վրա գրություն է եղել. «Ձեռքերդ հեռո՛ւ Վրաստանից»։
Նրա խոսքերով՝ ակցիայի միջոցով վրացի լրագրողներն այդպես են իրենց բողոքն արտահայտել 2008-ի հնգօրյա պատերազմից հետո ստեղծված ստատուս քվոյի դեմ։
Լրագրող Վախո Խուզմիաշվիլին օսական կողմում գտնվող լրագրողներին կոչ է արել միանալ վրացի լրագրողների ակցիային, քանի որ նրա կարծիքով, «սահմաններ պետք չեն»։