1965 թվականի գարնանային մի գիշեր սաստիկ քամի բարձրացավ և տեղահան արեց Երևանի կենտրոնական ծածկած շուկայի տանիքի մի մասը:

Առավոտյան երկու արհեստավոր նորոգեցին շուկայի տանիքը և, մոռանալով, այնտեղ թողեցին մի քանի գուղձ հող ու հացենատերև թխկենու մի ոստ: Այն արմատակալեց տանիքի վրա, աճեց ու դարձավ մեծ ծառ, որը շատ գեղեցիկ էր երևում հեռվից' հարևան բարձրահարկ շենքերից նայելիս:

Մի անգամ վերգետնյա «բնակչին» ցույց տվեցին Հովհանես Շիրազին: Իմաստուն բանաստեղծն ասաց.

- Հողն արարիչ աստծու ուժ ունի: Երկնքում էլ ծառ կաճի, եթե մի կտոր

հող տանեն այնտեղ:

Հետո մարդիկ իմացան, որ թխկենու արմատները կարող են խարխլել շենքի

պատերի վերին մասերի ամրությունը: 1980 թվականին ծառը կտրեցին և ծածկած շուկայի տանիքը զրկվեց իր կանաչ գլխարկից:

Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառներ»

Նյութը' Ք. Ա-ի